Variety ամսագիրը հրապարակել է «Օսկար»-ի հիմնական կատեգորիաների անվանակարգորդների համատեղ լուսանկարը,որն արվել է փետրվարի 8-ի երեկոյան «Օսկարի» հավակնորդների համար ավանդական ամենամյա բանկետից հետո, որը կազմակերպվել էր Ամերիկյան կինոակադեմիայի կողմից:

 

Լուսանկարում պատկերված են՝ Լեոնարդո դի Կապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Մեթ Դեյմոնը, Մարկ Ռուֆալոն, Սիլվեստր Ստալոնեն, Սիրշա Ռոնան եւ ուրիշներ: Նկարում նաեւ երեւում են ռեժիսորներ Սթիվեն Սթիլբերգը, Ջորջ Միլլերը, Ռիդլի Սքոթը եւ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, երաժիշտներ Սեմ Սմիթը եւ Դայան Ուորենը: