Ժամանակին  Ջիովաննա Անտոնելին հայ աղջիկների ամենամեծ կուռքն էր:) Երիտասարդ ու դեռահաս աղջիկները ուշի ուշով հետևում էին «Կլոն» հեռուստասերիալին ու կրկնօրինակում հերոսուհիներին, հատկապես՝ Ջեյդին՝ իրականում Ջիովաննա Անտոնելիին: Հեռուստասերիալն ավարտվեց ու կրքերը մարեցին: Իսկ ինչպե՞ս ապրում Ջիովաննան այսօր:) ESem.am-ը փորփրել է նրա սոցցանցային էջերն ու քեզ է ներկայացնում նրա հրապարակած թարմ լուսանկարները:

 

 

Ամառային այս օրերին դերասանուհին հանգստանում է: Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ աշխատանքային խիտ գրաֆիկի և երեխաների դաստիարակության պատճառով ժամանակ չի ունենում շատ ճամփորդել, սակայն վերջերս կարողացել է ժամանակ գտնել ու շրջագայություն է կազմակերպել Եվրոպայով:) Նա ասել է, որ շատ է սիրում Եվրոպան:

Այս ընթացքում դերասանուհին եղել է Իտալիայում, Խորվաթիայում: Այժմ նա Մոնտենեգրոյում է: Ջիովաննան հանգստանում է ամուսնու՝ Լոոյի և իրենց ընկերների հետ:

 

 

Չնայած տեղական հեռուստասերիալների արտադրությանը զուգահեռ հայկական հեռուստաեթերում նվազեցին օտարերկրյա հեռուստանովելները ու տպավորություն կա, թե հայտնի ու սիրված դերասաններն ընդհատակ են անցել, նրանք շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել:) Այս տարի Ջիովաննայի մասնակցությամբ 2 նոր ֆիլմ է թողարկվել: Ջիովաննայի մասկակցությամբ վերջին ֆիլմը  «S.O.S. Женщины в море»-ն է, որում նա ներկայանում է նաև որպես պրոդյուսեր: 94  րոպե տևողությամբ կատակերգությունը թողարկվել է այս տարվա մարտին: Տարեսկզբին է թողարկվել նաև Ջիովաննայի մասնակցությամբ «Ընտանիքում» բրազիլական նոր հեռուստասերիալը:

38-ամյա դերասանուհին իր ստռեղծագործական գործունեության ընթացքում հասցրել է նկարահանվել 40 ֆիլմում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը