Aroxj.am-ը գրում է.


Ինչպես խնամել եղունգները ձմռանը: Այս շրջանում մարդու օրգանիզմը թուլանում է, քանի որ անհրաժեշտ վիտամինները, որոնք մենք ստանում ենք գարնան և ամռան ընթացքում պակասում են օրգանիզմում: Չկան թարմ բանջարեղեններ ու մրգեր: Օրգանիզմի հետ բնականաբար վիտամիններ չեն ստանում նաև եղունգները:  6 միջոց, որոնք կօգնեն ունենալ առողջ ու գեղեցիկ եղունգներ:


1, Ձմռան ընթացքում եղունգները հարկավոր է սնուցել ներսից: Այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել վիտամինային կոմպլեքսներ: Ձեր սննդակարգում ընդգրկեք այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են կալիումով, երկաթով  և յոդով (կաթնաշոռ, ձուկ, խնձոր, գազար):


2, Հնարավորինս խուսափեք մաքրող փոշիների  և լվացող միջոցների հետ եղունգների շփումից: Ափսեներ լվանալիս ու լվացք անելիս կրեք ռեզինե ձեռնոցներ: Օգտվեք սնուցող քսուքներից:


3,  Ձմռան ժամակահատվածում 2-3 անգամ օգտագործեք եղունգների խառտոց՝ փափուկ-մանր ծածկով: Այն նպաստում է  եղունգների հիմքում արյունաշրջանառությանը, ինչն էլ օգնում է եղունգների աճին, տալիս է գեղեցիկ և խնամված տեսք:

 

Շարունակությունը` այստեղ: