Մի քանի օր առաջ երգչուհի Մադոննան Կաննում նշել է իր 56-ամյակը, որից հետո ուղևորվել է Իսպանիա: Այժմ Մադոննան և իր 17-ամյա աղջիկը` Լուրդեսը, իրենց հանգիստը վայելում են Ֆորմենտերա կղզում:
Սակայն պապարացցիները Մադոննայի ընկերոջը` 26-ամյա պարող Թիմոր Ստեֆֆենսին նրանց կողքին չի նկատել:
Նշենք, որ Թիմորը ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրեն միայն մեծահասակ կանայք են դուր գալիս: