Երեկ Լեոնարդո Դի Կապրիոն և իր սիրելին` Թոնի Հարնը, Սեն-Տրոպեից ուղևորվել են Ֆորմենտերա կղզի: 39-ամյա դերասանն ու 22-ամյա մոդելն իրենց ընկերների հետ միասին հրաշալի ժամանակ են անցկացրել: Թոնին սև բիկինիով ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը, իսկ ահա Լեոնարդոն սպիտակ մարզաշապիկով և շորտով էր:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Դի Կապրիոն բարեգործական միջոցառում էր կազմակերպել, որը նվիրված էր անտառների պահպանությանը: Բարեգործության շրջանակներում հավաքվել էր 25 միլիոն դոլար: