Մոտ երկու ամիս է, ինչ երիտասարդ երգչուհի Լենա Ղազարյանը Սոչիում վայելում է ամառային հանգիստը: ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն լիարժեք հանգստացել է ու կարոտում է Հայաստանը: Այս օրերին Լենան փակել է նաև ֆեսբուքյան իր էջը, ինչը, ըստ նրա, լավ հանգստանալու նախապայմաններից է:)

 

 

«Հանգիստս ուղղակի  հիանալի է անցնում: Ֆիզիկապես ու հոգեպես լավ հանգստացել եմ, այստեղ համերգներ չկան նաև ձայնս է հանգստացել: Ուժեր եմ հավաքում, քանի որ երբ գամ, պատրաստվում եմ նոր համերգների,- ասաց երիտասարդ երգչուհին, ով մայրիկի և եղբոր հետ է վայելում հանգիստը: -Այստեղ օրերս շատ հետաքրքիր ու հագեցած են անցնում, տարբեր տեղեր եմ գնում»:

 

 

Լենայի փոխանցմամբ՝ ինքը կարողանում է շատ լավ լողալ ու լիարժեք վայելում է ծովափնյա հանգիստը: «Փոքր տարիքում լողի եմ  գնացել, սակայն շատ կարճ ժամանակով, հետագայում ինքնուրույն եմ սկսել ավելի լավ լողալ»,- ասաց նա ու հավելեց, որ նաև գեղեցիկ արևայրուք է ընդունել:

 

 

Երգչուհին հաճախ է հանգստացել Սոչիում: «Միայն վերջին 3 տարին չէի եկել, քանի որ մասնակցում էի տարբեր նախագծերի ու զբաղված էի լինում»,- ասաց երիտասարդ երգչուհին ու ոգևորությանմբ նշեց, որ  այնտեղի հայությունն էլ է ճանաչում իրեն: «Մոտենում են, շատ բարեհամբույր խոսում, ինչ-որ բան հյուրասիրում: Ինձ համար դա ամենամեծ ձեռքբերումն է: Շատ եմ ոգևորվում դրանից:)»,- նշեց Լենան:

 

 

Ի դեպ, Լենա Ղազարյանի հետ ունեցած մեր անկեղծ հարցազրույցը կարդացեք «Բարև, ԵՍ եմ…» ամսագրի ամառային համարում :)

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը