Սերիալային դերասայնուհի Ալինա Մարտիոսյանը ESem.am-ին հայտնել էր, որ այս տարի հանգիստը վայելելու է մոր և որդու հետ, սակայն գաղտնի էր պահել, թե ուր է մեկնելու: Նա արդեն Չեռնոգորիայում (Մոնտենեգրոյում) է, որտեղից էլ ESem.am-ին պատմել է հանգստի ու տպավորությունների մասին:)
«Առաջին անգամ եմ այստեղ ու շատ տպավորված եմ. բնությունը շքեղ է, սարերն ամբնողջությամբ կանաչ են: Շատ ընտիր, սիրուն տեղ է,- ասաց Ալինան և հավելեց, որ ընտրությունը որդունն է եղել: -Ես ցանկանում էի Արաբական Էմիրություններ կամ Հնդկաստան գնալ, սակայն Հնդկաստանում ցունամի եղավ և չգնացինք: Տղաս առաջարկեց Մոնտենեգրո գալ, քանի որ երբեք չենք եղել այստեղ ու համաձայնեցի»:
Դերասանուհու խոսքով՝ ընտրել է պասիվ հանգիստ և լիարժեք հանգստանում է. «Չեմ սիրում լինել մարդաշատ վայերում, ակումբներ գնալ: Այդ առումով էստեղ շատ լավ է՝ հանգիստ է ու շատ սիրուն»:
Ալինան նշեց, որ Մոնտենեգրոյում բավականին շատ հայեր կան: «Երեկ ռեստորանում մի կին մոտեցավ, պարզվում է՝ ճանաչել էր, ասաց, որ շատ է սիրում ինձ: Շատ շոյված էի»,- ասաց սերիալային դերասանուհին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը