Պետերբուրգցի Յուլյա Իոնինան հաղթել Է «Աշխարի միսիս-2014» մրցույթում, որն ավարտվել է Էկվադորում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է նրա մամուլի քարտուղար Օլգա Ֆիլատովան:

 

«Աշխարհի միսիս-2014» կոչմանը, այսինքն՝ մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ կոչմանը հավակնել են 40 մասնակից կանայք տարբեր երկրներից:

 

Յուլյա Իոնինան՝ երեք երեխաների 29-ամյա մայրը, ղեկավարում է «Գեղեցկություն եւ գթասրտություն» բարեգործական հիմնադրամը, հաջողակ ձեռնարկիչ է, ստանում է երկրորդ բարձրագույն կրթությունն «իրավաբանություն» մասնագիտությամբ: «Աշխարհի միսիս» մրցույթը հիմնվել Է 1985 թվականին: