Bravo.am-ը գրում է.
Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան` նվիրված Արցախի Անկախության օրվան եւ Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:
Ավետ Տերտերյանն այս ստեղծագործությունը գրել է 1967 թվականին, իսկ լիբրետոն հեղինակել է Վլադիմիր Շահնազարյանը` ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների:
«Կրակե օղակ»-ի արցախյան պրեմիերան նախաձեռնել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը` Ռուբեն Ասատրյանը, խմբավարները` Ռոբերտ Մլքեյանը, Սոնա Հովհաննիսյանը, ռեժիսորը` Մարիա Սահակյանը, նկարիչը` Աստղիկ Ստեփանյանը, իսկ խորեոգրաֆը` Արա Ասատուրյանը:
Շարունակությունը` այստեղ: