Life.panorama.am-ը գրում է.
Վաղուց ապացուցված է, որ արևածաղկի բոված սերմերն ունեն բարձր սննդային արժեք և կալորիականություն: Սակայն վերջին շրջանի ուսումնասիրություններն ավելի ամբողջական տեղեկատվություն են տալիս դրանց մասին:
Պարզվել է, որ արևածաղկի սերմերն ամենից առաջ վիտամին A-ի աղբյուր են, որը դրական ազդեցություն է ունենում տեսողության, եղունգների, մաշկի և մազերի առողջության վրա: Միաժամանակ սերմերը պարունակում են վիտամին E, ինչը հակաօքսիդանտ է, որը կարգավորում է սրտի աշխատանքը:
Արևածաղկի սերմերի մեջ առկա է նաև վիտամին B, որը լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը, և վիտամին D, որն էլ դրականորեն է ազդում հոդերի վրա: Արևածաղկի սերմերում կան մեծ քանակության ամինաթթուներ, սպիտակուցներ, մագնեզիում, յոդ, ֆտոր, կալիում և այլ միներալներ:
Շարունակությունը` այստեղ: