Անցած տարի հունիսի 30-ին դերասանուհի Մարիամ Շահինյանն ու գործարար Մարզպետ Վարդանյանը միմյանց տեր և հնազանդ լինելու երդում տվեցին ու դարձան այր ու կին: Ամուսնության լուսաբանման բացառիկ իրավունքը Esem.am-ին վստահած դերասանուհին մեկ տարի անց դարձյալ մեզ է պատմել, թե ինչպես են նշել համատեղ կյանքի մեկ տարին: 

 

 

«Կեսգիշերին ես և ամուսինս, բնականաբար, շնորհավորեցինք միմյանց, սակայն չեմ բարձրաձայնի՝ ինչ ասացինք ու նվիրեցինք. դա շատ անձնական է»,-ասաց Մարիամը և վստահեցրեց, որ երկուսն էլ նախապես պատրաստվել էին այդ օրվան: Դերասանուհու խոսքով` զբաղվածության պատճառով սկզբում չեն կողմնորոշվել` ինչպես կարելի է նշել ամուսնության մեկ ամյակը: Ի վերջո կանգ են առել ամառային հանգստի տարբերակներից մեկի վրա: «Կարելի է ասել, վերջին պահին որոշեցինք ընկերներով լողավազան գնալ ու հենց այնտեղ էլ նշենք մեր օրը»,- հայտնեց նա:

 

 

Մարիամի փոխանցմամբ`լողավազանում իրենց օրը նշելուց հետո տանը խնջույք չեն կազմակերպել, քանի որ տղամարդիկ շտապել են աշխատանքի: «Մեր համատեղ կյանքի մեկ տարին, կարող եմ ասել, փորձնական փուլ էր: Երբ համեմատում եմ, հասկանում եմ, թե այս մեկ տարվա ընթացքում որքան բան է փոխվել: Միայն միմյանց ավելի լավ հասկանալը արդեն իսկ մեծ ձեռքբերում է:

 

Ինձ թվում է` արդեն հարյուր տոկոսով հասկանում ու ճանաչում ենք միմյանց»,- շեշտեց դերասանուհին, ում խոսքով` այս մեկ տարվա ընթացքում բացի միմյանց լավ հասկանալը, նաև գնահատել ու փայփայել են:) «Երկուսիս համար էլ այս տարին շատ արագ անցավ. կարևորն այն երջանիկ էր»,-ավելացրեց Մարիամը:

 

Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը