Անցած տարի 12.12.12-ին ամուսնացան դերասաններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը: ESem.am-ը շնորհավորել է զույգին ամուսնության մեկ ամյակի կապակցությամբ և հետաքրքրվել, թե ինչպես է անցել իրենց օրը:

Աստղիկը նշեց, որ իրենք որոշել են այդ տոնը երկուսով վայելել և օրը շատ լավ է անցել: «Քանի որ մեր միջոցառումները միշտ մարդաշատ են լինում, այս անգամ ցանկացանք մեր անձնական օրը երկուսով նշել: Նարբեի հետ որոշել էինք ռեստորան գնալ ու միասին ընթրել, սակայն նա մեկ այլ' ավելի հետաքրքիր բան առաջարկեց. ասաց, որ դեռ չի հասցրել ինձ համար նվեր պատրաստել և առաջարկեց միասին տոնածառ և այլ ամանորյա զարդարանքներ գնելու գնալ: Ու կարող եմ ասել, որ այդպես ավելի հետաքրքիր անցավ մեր օրը, քան, եթե ռեստորան գնայինք»:

Աստղիկի փոխանցմամբ' գնումներ անելուց հետո տոնածառ են դրել ու զարդարել ամբողջ տունը: Դերասանուհին նաև փոքրիկ տորթ էր գնել, որի վրայի մեկ մոմը խորհրդանշել է համատեղ կյանքի մեկ ամյակը: «Իմ նվերը եղավ նոր ու գեղեցիկ տոնածառը, իսկ ես Նարբեի նվերը մատուցեցի ուշ երեկոյան: Տոնածառը զարդարելուց հետո ասացի, որ կարծես ինչ-որ բան պակաս է ու տոնական, նվերի տուփ դրեցի տոնածառի տակ, որի մեջ էլ նրա նվերն էր»,-նշեց դերասանուհին, ում խոսքերով' իրենց տանն այժմ տոնական տրամադրություն է տիրում:

 

Շարունակությունը` այստեղ: