Եթե չես հասկանում` մտերիմ ընկերներիդ հետ ճիշտ ես քեզ պահում, թե` ոչ, լուծիր այս թեստը, որը կցրի բոլոր կասկածներդ:
1. Մտերիմ ընկերուհիդ տանն է մոռացել տնային կարևոր առաջադրանքները.
ա. ի՞նչ անեմ, դա իմ գործը չէ
բ. հասկանալի է, թույլ կտամ ինձանից արտագրել: Նա էլ այդպես կվարվեր
գ. ուժերս ներածին չափ ամեն ինչ կանեմ, ընկերներին միշտ պետք է օգնել:
2. Ընկերուհիներդ քո ներկայությամբ վիճաբանում են. ի՞նչ կանես.
ա. կաշխատեմ միանգամից հարթել իրավիճակը
բ. միևնույն է, թող իրենք էլ գլուխ հանեն իրենց հիմարություններից
գ. չգիտեմ, ամեն ինչ ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի:
3. Ընկերուհուդ մոտ անպատասխան սեր է. կօգնե՞ս հաղթահարել թախիծը.
ա. եթե ժամանակս բավականացնի, ապա այո, թեև մենակ էլ գլուխ կհանի
բ. կլսեմ նրան, բայց խորհուրդ տալ չեմ կարող
գ. միշտ պատրաստ եմ, երբ անհրաժեշտ է օգնությունս:
4. Դու և ընկերուհիդ սիրահարված եք նույն տղային.
ա. նա իմն է, ոչ մի դեպքում ձեռքիցս բաց չեմ թողնի
բ. մեր ընտրյալը պետք է կողմնորոշվի, թե որս ենք իրեն ավելի շատ դուր գալիս
գ. մեր ընկերությունը ցանկացած տղայից կարևոր է:
5. Ընկերուհուդ ծննդյան օրն է. ի՞նչ կնվիրես նրան.
ա. նրա պատվին երեկույթ կկազմակերպեմ, որի մասին նա այդքան ժամանակ երազել է
բ. դեռ չգիտեմ, բայց հաստատ շատ փող չեմ ծախսի
գ. ծնո՞ւնդն է. վայ, մոռացել էի:
6. Ընկերուհուցդ DVD ես վերցրել: Ե՞րբ ես այն հետ վերադարձնում.
ա. երբ հետ կպահանջի
բ. հաջորդ օրն իսկ կվերադարձնում եմ
գ. չեմ էլ պատրաստվում, այն կզետեղեմ հավաքածուիս մեջ:
7. Ընկերուհիդ առանց որևէ բացատրության հետաձգել է ձեր հանդիպումը.
ա. կարևոր չէ, երևում է` լուրջ պատճառ է ունեցել
բ. վերջ, այլևս հետը չեմ խոսի` գոնե մի քանի օր
գ. կնեղվեմ, իհարկե, բայց շուտ կհանգստանամ:
8. Ընկերուհիդ իր համար անճաշակ բլուզ է գնել...
ա. միևնույն է` նա ինչ է հագնում
բ. կծիծաղեմ վրան, բայց նաև կբացատրեմ, թե ինչու է այն վատը
գ. անկեղծությունն իսկական ընկերության մեջ կարևոր է, կասեմª ինչպես որ կա:
9. Ընկերուհիդ տեղափոխվում է. դուք կշարունակե՞ք կապի մեջ մնալ.
ա. ոչ, հեռավորության մեջ ընկերություն հնարավոր չէ
բ. իհարկե, չէ՞ որ լավ ընկերուհի եմ
գ. կաշխատեմ, բայց ոչինչ խոստանալ չեմ կարող:
Հաշվիր միավորները
Ա Բ Գ
1 0 10 5
2 10 0 5
3 5 0 10
4 0 5 10
5 10 5 0
6 5 10 0
7 10 0 5
8 0 5 10
9 5 10 0
65-90 հիանալի է
Դու ամենալավ ընկերուհիներից ես, ում մասին միայն կարելի է երազել: Միշտ ընկերներիդ կողքին ես, երբ նրանք օգնության կարիք ունեն: Կարևոր չէ, թե ինչ է պատահել ընկերուհուդ, միշտ պատրաստ ես օգնության ձեռք մեկնել: Շարունակիր այդպես...
35-60 վատ չէ
Պետք է որոշես, թե ինչ ես ուզում իրականում: Այն մարդկանցից ես, որ կարող է լուրջ վիճել ընկերների հետ, բայց հինգ րոպե անց նորից հաշտվել:
0-30 վատ է
Քեզ վատ ես դրսևորում ընկերներիդ շրջապատում: Ժամանակ չես տրամադրում նրանց, երբ փորձում են խոսել իրենց անախորժությունների մասին, ակնհայտորեն ցույց ես տալիս, որ դա քեզ չի հետաքրքրում:
Սթափվի´ր, այսպես շարունակես, շուտով կկորցնես բոլոր ընկերներիդ: