1․Համաշխարհային նորաձևության մեջ ինչո՞վ հայտնի դարձավ Քրիստիան  Դիորը։


Christian Dior with Woman Modeling Dress and Stockings

ա․Նա կանանց զգեստապահարան մտցրեց տաբատները

բ․Հագուստի՝ new look հավաքածուով

գ․Սնահավատությամբ

դ․ Պարզապես հայտնի դիզայներներ է


2․Ովքե՞ր նպաստեցին միլիթրի ոճի զարգացմանն ու տարածմանը։

Modnaya verhnyaya odezhda sezona osen-zima 2014-2015: Balmain

ա․Ռոք երաժիշտները

բ․Վարսահարդարները

գ․Հիպպի երիտասարդական  շարժման մասնակիցները

դ․ Գաղափար չունեմ


3․Ո՞վ է Աննա Վինտուրը։

ա․Ամերիկյան հայտնի «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիրը

բ․ Բիզնես-լեդի

գ․Ոճային դերասանուհի

դ․ Առաջին անգամ եմ լսում այս անունը


4․Ի՞նչ  չի կարելի հագնել։

1.-Oxfords

ա․Սև զուգագուլպա և սպիտակ երկարաճիթ կոշիկ

բ․Կեդեր ու դասական տաբատ

գ․Կիսատաբատ և երկարաճիթ կոշիկներ

դ․Կարելի է հագնել այն ամենն, ինչով քեզ լավ ես զգում։


5․Ո՞վքեր են  սահմանում տարվա՝ գարուն-ամառ և աշուն-ձմեռ եղանակների նորաձևության միտումները։

trikotazh

ա․Լրագրողները

բ․Դիզայներները

գ․Խոշոր խանութ-սրահները

դ․Հասարակությունը


6․Մինի կիսաշրջազգեստը նորաձևության մեջ մտավ․

83b38112d5bc58627a3178f32af646bc

ա․60-ականներին

բ․70-ականներին

գ․80-ականներին

դ․2000-ականներին


7. Տարվա գույնը որոշում է․

115515

ա․«Պանտոն» ինստիտուտը

բ․Սոցիոլոգիայի համաշխարհային ինստիտուտի անցկացրած սոց․հարցումը

գ․ Տարվա կենդանակերպը

դ․Տարվա գույնը մեկը լինել չի կարող


8․ Երիտասարդ քիմիկոս Թերի Ուիլյամն  առաջին սևաներկը ստեղծեց, որպեսզի․․․

img_0083

ա․Ընտանիքը դուրս բերի ծայրահեղ աղքատությունից

բ․  Լուծի նոսր և կարճ թարթիչների հիմնախնդիրը

գ․Անպատասխան սիրուց տառապող քրոջն օգնի գրավել սիրեցյալի սիրտը

դ․ Հանձնվում եմ


9 Կոկո Շանելն ասում էր․ « Անփոխարինելի լինելու համար պետք է․․․»

Coco-Chanel

ա․ Գտնել քո բույրով օծանելիք

բ․ Համեղ պատրաստել

գ․Անընդհատ փոփոխվել

դ․ Սև կիսաշրջազգեստ կրել


10 Կարճ մատներ ունեցողներին  հակացուցված են․

hands1

ա․Երկար եղունգները

բ․․ Խոշոր մատանիները

գ․ Եղունգների՝ վառ գույնի լաքերը

դ․Հորինված բաներ են, նորաձևությունը հակացուցումներ չի ճանաչում։


Հաշվեք ճիշտ  պատասխանները․

1․Ճիշտ պատասխան՝ բ։ Քրիստիան Դիորը պատմության մեջ մտավ հագուստի՝ New look հավաքածուով։

2․Ճիշտ պատասխան՝ գ։ Միլիթրի ոճի տարածմանն ու զարգացմանը նպաստեցին հիպպի երիտասարդական շարժման մասնակիցները։

3․Ճիշտ պատասխան՝ ա։ Աննա Վինտուրն ամերիկյան հայտնի «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիրն է։

4․Ճիշտ պատասխան՝ ա։ Սև զուգագուլպա և սպիտակ երկարաճիթ կոշիկներ հագնել  չի կարելի։

5․Ճիշտ պատասխան՝ բ։ Տարվա՝ գարուն-ամառ և աշուն-ձմեռ եղանակների նորաձևության միտումները սահմանում են  դիզայներները։

6․Ճիշտ պատասխան՝ ա։ Մինի կիսաշրջազգեստը նորաձևության մեջ մտավ 60-ական թվականներին։

7․Ճիշտ պատասխան՝ ա։ Տարվա գույնը որոշում է «Պանտոն» գույնի ինստիտուտը։

8․Ճիշտ պատասխան՝ գ։ Երիտասարդ քիմիկոս Թերի Ուիլյամն առաջին սևաներկը ստեղծեց, որպեսզի անպատասխան սիրուց տառապող քրոջն օգնի գրավել սիրեցյալի սիրտը։

9․Ճիշտ պատասխան՝ գ։ Կոկո Շանելն ասում էր․ «Անփոխարինելի լինելու համար պետք է անընդհատ փոփոխվել»։

10․Ճիշտ պատասխան՝ բ։ Կարճ մատներ ունեցողներին հակացուցված են խոշոր մատանիները։


Թեստի արդյունքները

1-5 ճիշտ պատասխան

Թեստի՝ Ձեր արդյունքները խոսում են այն մասին, որ Դուք նորաձևությունից բավական հեռու եք։ Իհարկե, ոչ այնքան հեռու, որ չիմանաք՝ ով է Կոկո Շանելը։ Ձեր կարգախոսն է՝ «Նորաձևությունը ղեկավարելի համաճարակ է»(Բերնարդ Շոու)։  Դուք թերթում եք սնդուսապատ ամսագրերը, բայց նորաձևության վերջին միտումներին առանձնակի ուշադրություն չեք դարձնում։ Թերևս, դա է պատճառը, որ շոփինգի ժամանակ հաճախ մոլորվում եք ու ընտրում փորձված տարբերակներ, օրինակ, հին ու բարի ջինսեր։ Խորհուրդ կտանք ավելի համարձակ լինել և չխուսափել փորձարկումներ անելուց։ Դուք կարող եք նոր «ես» բացահայտել։ 


5-7 ճիշտ պատասխան

Այո, Դուք սիրում եք նորաձև լինել, առանձնանալ ամբոխի մեջ, հետևում եք նորաձևության միտումներին, այս փաստերը չենք վիճարկի։ Բայց նորաձևությունը Ձեզ համար սահմանափակ հասկացություն է։  Դուք հետևում եք Street style հերոսուհիների հագուկապին, փնտրում եք ձեր ոճը, փորձում եք չկրկնվել, առավոտյան երկար մտորում եք ՝«ինչ հագնել այսօր»։ Սակայն կան կարևոր fashion իրադարձություններ ու դեմքեր, որոնք Ձեր ուշադրությունից վրիպում են։ Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ Դուք ունեք  ճաշակ և ոճ, որին փորձում եք հավատարիմ մնալ։ Ձեր կարգախոսն է՝ «Նորաձևությունն անցողիկ է, ոճը՝ մնայուն» (Շանել)։


7-10 ճիշտ պատասխան

Դուք նորաձևության իսկական էքսպերտ եք։ Դուք ոճային եք, քաջատեղյակ եք  նորաձևության միտումներից, հետևում եք  fashion ոլորտի բոլոր կարևոր իրադարձություններին։ Դուք ճանաչում եք նրանց, ովքեր կերտել և կերտում են համաշխարհային  նորաձևությունը։ Չենք զարմանա, եթե 10 տարի անց Ձեզ որևէ սնդուսապատ ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում տեսնենք։ Ձեր կարգախոսն է՝ «Գեղեցիկ հագնված կինը կարող է հասնել այն ամենին, ինչին չի հասնի խալաթով կինը։» (Էվելինա Խրոմչենկո)։


Նյութի աղբյուրը` tateverblog.am