«Նոր ալիք 2014» մրցույթի բացման արարողության ժամանակ, «Ձինտարի» համերգասրահի շուրջը որոշ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացրել` ընդդեմ Պուտինի: Երեկ հենց Յուրմալայի կենտրոնում լատվիացի բայքերները և Լատվիայում բնակվող ուկրաինացիները դեղին-կապույտ դրոշներով իրենց բողոքն էին արտահայտել Պուտինի վարած ագրեսիվ քաղաքականության դեմ: Համերգասրահի մուտքի մոտ նրանք հանդես են եկել «Փառք Ուկրաինային, Փառք հերոսներին» կոչով: