Չնայած սկանդալներին` երեկ մեկնարկեց «Նոր ալիք 2014» առաջին մրցութային օրը, որի ժամանակ ելույթ ունեցան 13 երկրի մասնակիցները, ինչպես նաև երգիչներ Ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը, Սերգեյ Լազարևը, "А Студио", "Дискотека Авария", "Serebro" խմբերը և ուրիշներ: Երեկ հայտնի են դարձել առաջատարների անունները:
Առաջին տեղում առայժմ Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն է, իսկ երկրորդ տեղը կիսել են միանգամից երեք մասնակից` Ուկրաինան ներկայացնող Վիկտորյա Պետրիկը և Վյաչեսլավ Ռիբիկովը, ինչպես նաև Ղազախստանի մասնակից Ալիշեր Կարիմովը: