Հարսանիք… Ո՞վ չի երազում դրա մասին: Շքեղ զգեստ, լիմուզին, ծաղիկներ, համընդհանուր հիացմունք, ընկերուհիների նախանձ… Բայց ահա անցավ մեղրամիսը և սկսվում են… վեճեր, վիրավորանք. իսկ ի՞նչն է պատճառը: Կենցա՞ղը, թե՞ մեր վերաբերմունքը ամուսնությանը:

 

Թեստը կօգնի պարզել` ինչ գիտես համատեղ կյանքի մասին:

 

1. Մինչ ամուսնանալը մտադի՞ր ես փեսացուիդ հետ քննարկել` ինչպես պետք է միասինապրեք.

ա) դրա կարիքը չկա. սերը կհուշի յուրաքանչյուր իրավիճակի ելքը

բ) իհարկե, կպայմանավորվենք` ով ինչի համար է պատասխանատու

գ) ոչ, եթե նման խոսակցություն բացեմ, կմտածի` իրեն չեմ վստահում:

 

2. Ի՞նչ ես կարծում, ամուսինը պե՞տք է օգնի կնոջը տնային գործերում.

ա) եթե սիրում է, կանի խնդրանքս

բ) իհարկե, չէ՞ որ ես էլ պետք է լվանամ նրա գուլպաներն ու կիսավարտիքը

գ) պարտականությունները կբաշխենք: Իսկ մնացածը, եթե ինքը կցանականա:

 

3. Ո՞վ է տնօրինելու փողերը.

ա) իհարկե, ես: Դա կանանց գործն է

բ) ես կաշխատեմ, ամեն մեկս մեր փողը կունենանք

գ) դա կքննարկենք:

 

4. Ի՞նչ ես կարծում, պե՞տք է ծրագրել երբ և քանի երեխա ունենալ.

ա) այո

բ) ոչ

գ) չգիտեմ:

 

5.Ինչպե՞ս կվարվեք, եթե երեխաների դաստիարակության հարցում տարաձայնություններ լինեն.


ա) կփորձենք պայմանավորվել: Ամեն դեպքում ավելի լավ է կարևոր հարցերը քննարկել միասին

բ) ոչ, թող նա չխառնվի: Միայն երբ տղա երեխա ծնվի…

գ) կարող է խորհուրդ տալ, բայց մայրն է երեխայի համար գլխավորը:

 

6. Վիրավորված ես, բայց ամուսինդ  չի նկատում (կամ ձևացնում է, թե չի հասկանում): Ի՞նչ կձեռնարկես.


ա) չեմ խոսի հետը, մինչև հասկանա

բ) կասեմ` ինչու եմ վիրավորվել. պետք է անկեղծ զրուցել

գ) տանել չեմ կարող, երբ ձևացնում են, իբր չեն հասկանում: Կպոռթկամ:

 

7. Ծնողները կարո՞ղ են խառնվել ձեր կյանքին.


ա) միայն ամեն բան կփչացնեն: Նորաստեղծ ընտանիքը պետք է իրեն պաշտպանի դրանից

բ) մտածում եմ` մայրիկս իմ կողմից կլինի, իսկ նրանը… Նա նույնպես կին է

գ) ծնողների հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել, խորհրդի համար դիմել նրանց, բայց որոշումը ինքնուրույն կայացնել:

 

8. Իսկ ծնողները պե՞տք է օգնեն նորաստեղծ ընտանիքին.

ա) իհարկե, չէ՞ որ ծնող են

բ) միայն, եթե իրենք ցանկանան, և եթե ամուսինս դեմ չլինի

գ) ոչ, նրանք իրենց կյանքն ունեն, մենք` մերը:

 

9. Աշխատավայրում սարսափելի հոգնել ես և երազում ես հանգստի մասին, իսկ ամուսինդ 

ուզում է հյուր գնալ: Ինչպե՞ս կվարվես.


ա) ոտքի վրա չեմ կարողանում կանգնել, իսկ նա… Չի կարելի այդքան եսասեր լինել

բ) իհարկե, ես նույնպես կգնամ

գ) կփորձեմ բացատրել` որքան հոգնած եմ, հուսով եմ` կհասկանա և չի վիրավորվի:

 

10. Ամուսինդ ասում է, որ փորձել է միացնել նոր համակարգիչը և ինչ-որ բան այրվել է: Արձագանքդ.


ա) «ինչո՞ւ ես քիթդ խոթում, եթե գլուխ չես հանում»

բ) «շատ անհամբեր ես: Մի՞թե դժվար էր սպասել վարպետին. հիմա ի՞նչ ենք անելու»

գ) «մի անհանգստացիր: Հնարավոր է` լուրջ բան չլինի և վարպետն ամեն բան ուղղի»:

 

11. Ամուսնուդ նոր բարձր վարձատրվող աշխատանք են առաջարկել, բայց նա չի շտապում

տեղափոխվել: Կստիպե՞ս, որ նա փոխի աշխատանքը.

ա) ոչ, բայց կուզեի պատճառն իմանալ. այստեղ նրան ինչ-որ բա՞ն է պահում կամ այնտե՞ղ ինչ-որ բան դուրը չի գալիս

բ) նրբանկատորեն կգործեմ: Կասեմ` որքան անհրաժեշտ է այն մեզ, ինչքան լավ կլիներ… Որպեսզի գլխի ընկնի

գ) իհարկե, նա պետք է մեր մասին մտածի: Ի՞նչ ամուսին, եթե չի մտածում ընտանիքի բարօրության մասին:

 

12. Հոգնած ես և խնդրում ես ամուսնուդ լվանալ սպասքը, բայց նա հրաժարվում է: Արձագանքդ.

ա) մի՞թե այդպես կարելի է: Եթե նման դատարկ բանում է մերժում, արդյոք սիրո՞ւմ է ինձ ընդհանրապես

բ) եթե պայմանավորվել ենք, որ սպասք լվանալը իմ պարտականությունն է, վեր կկենամ ու կլվանամ

գ) կլռեմ, բայց երբ ինձանից մի բան խնդրի, կհիշեցնեմ:

 

13. Ինչպե՞ս ես վերաբերվում ամուսնական պայմանագրին.

ա) բնական. ո՞վ գիտի` ինչ կպատահի

բ) հուսով եմ` դա մեզ պետք չի գա: Բայց եթե նա առաջարկի, ստիպված կլինեմ մտածել

գ) իմ կարծիքով, դա շատ վատ է:

 

14. Կցանկանայի՞ր միմյանց մասին ամեն բան իմանալ.

ա) ամեն բան` ոչ, բայց կուզեի վստահեինք միմյանց

բ) ոչ

գ) ես նրա մասին` այո, բայց իմ մասին` ավելի լավ է, պետք չէ:

 

15. Ամուսնանալուց հետո կշարունակե՞ս աշխատել կամ սովորել.

ա) եթե ամուսինս բավականաչափ ապահովված լինի, դրա անհրաժեշտությունը չի լինի

բ) ինչո՞ւ կիսվեմ աշխատանքի և տան միջև: Ոչ, ուզում եմ տնտեսությամբ զբաղվել

գ) այո, ուզում եմ սովորել, աշխատել, իսկ տանը նստելը ձանձրալի է:

 

Հաշվի´ր միավորները

 

1.            ա-3        բ-5         գ-1

2.            ա-1        բ-3         գ-5

3.            ա-1        բ-3         գ-5

4.            ա-5        բ-3         գ-1

5.            ա-5        բ-1         գ-3

6.            ա-1        բ-5         գ-3

7.            ա-3        բ-1         գ-5

8.            ա-1        բ-5         գ-3

9.            ա-3        բ-1         գ-5

10.          ա-1        բ-3         գ-5

11.          ա-5        բ-3         գ-1

12.          ա-1        բ-5         գ-3

13.          ա-3        բ-5         գ-1

14.          ա-5        բ-3         գ-1

15.          ա-1        բ-3         գ-5

 

 

 

 

Մինչև 32 միավոր

Համատարած խավար

Ամուսնությունը կյանքի նպատակ է: Աղջկա հաջողության ապացույցը անձնագրում եղած կնիքը կարծելով` շատ թյուր պատկերացում ունես, թե հարսանիքին ինչն է հաջորդում: Ինքնուրույն կյանք սկսելու համար դեռ չես հասունացել: Խորհուրդ. քիչ նայիր հեռուստացույց, ավելի շատ ուշադրություն դարձրու զույգերի իրական հարաբերություններին և հասունացիր:

 

33-53 միավոր

Սերը ամեն բան կհաղթահարի

Մեզ համար հաճելի է մտածել, որ սերն ամեն բան հաղթահարում է: Բայց ի՞նչ են նշանակում այս խոսքերը: Մի բան. մենք ինքներս պետք է ինչ-որ բան հաղթահարենք: Ոչ մի ընտանիք պաշտպանված չէ տարաձայնություններից: Կնոջ և տղամարդու պատկերացումները տարբեր են նույնիսկ ամենաբնական հարցերում: Շատ բան կախված է ընդհանուր լեզու գտնելու կարողությունից, իսկ դրա համար պետք է երկխոսություն սկսել: Նշանաբանդ է` «ճիշտ չես, ինքդ հասկացիր»: Բայց նույնիսկ սիրող սիրտը չի կարող միշտ գուշակել` ինչ է կատարվում ուրիշի հոգում: Չէ՞ որ մենք գուշակներ չենք: Մարդ եղիր, սովորիր քո և մյուսների մասին բարությամբ խոսել, իսկ դրա համար պետք է հաղթահարես… հպարտությունդ:

 

54 և ավելի

Զգացմունքներ ու բանականություն

Շատ բան գիտես համատեղ կյանքի մասին: Պատրաստ ես հաշվի առնել ուրիշների ցանկությունները, հակված չես հարկադրելու և հուսով ես, որ կողքիդ կհայտնվի այդպիսի մեկը: Բայց դրական հատկանիշների հետ միասին ունես թույլ կողմ… Բանն այն է, որ քիչ տղամարդիկ են պատրաստ ստեղծել ընտանեկան հավասար հարաբերություններ: Սովորաբար ամուսինը ուզում է հոգ տանել «իր կնոջ» համար: Կինը` որպես «նրան հավասար», ցանկություն չի առաջացնում. նա կարող է ընդունվել որպես մրցակից: Իսկ քո իդեալը` վստահելի, բայց հավասար հարաբերություններն են… Հետևիր երջանիկ զույգերին և մտածիր. չարժե՞ արդյոք վերանայել սեփական իդեալները:


ESem.am