Իտալիայի Իսկե կղզում տեղի ունեցած կինոփառատոնին շատ հայտնի աստղերի հետ միասին մասնակցել է նաև սկանդալային դերասանուհի 28-ամյա Լինդսեյ Լոհանը: Դերասանուհին կարմիր ուղեգորգի վրա էր հայտնվել ոսկեգույն գեղեցիկ զգեստով:
Լինդսեյը, սակայն, անհարմար իրավիճակում էր հայտնվել` կինոփառատոնի ժամանակ ընկնելով գորգի վրա: Այդ պահը միանգամից որսացել են պապարացցիների բազմաթիվ տեսախցիկները, որից հետո այդ լուսանկարները տեղադրվել են սոցցանցերում: