Bravo.am-ը գրում է.

 

Սոնան երեկ` հուլիսի 15-ին, Մոսկվայի իր տանը մտերիմների հետ նշել է տարեդարձը: Տոնական տորթը պատրաստել էր հենց երգչուհին, ով մոմերը փչելիս առողջություն է խնդրել հարազատների համար.“Թող բոլորի սրտում սեր լինի. մարդկանց մարդիկ են հարկավոր:

 

Ուզում եմ, որ բոլորը միշտ մարդ մնան եւ շատ սիրեն միմյանց”,-ասել է  նա` հավելելով, որ սիրում է իր ծննդյան օրը եւ տարեցտարի ավելի իմաստուն է դառնում:): BRAVO.am-ը ներկայացնում է հոբելյարի ընկերների ու գործընկերների մաղթանքները: 

 
Սոնան եւ Մաշա Մնջոյանը
 


Մարտ Բաբայան.“Թող միշտ այդպես պայծառ, արեւոտ ու բարի լինի: Շատ բան է մեզ կապում: Նա հրաշալի մարդ է եւ արժանի է ամենաերջանիկը լինելուն: Ինչպես Սոնան է սիրում ասել` “հանուն սիրո ու առողջության. ու էտի տենց ա”:)”:


Մաշա Մնջոյան. “Միշտ լինես շրջապատված այնպիսի մարդկանցով, ովքեր քեզ առավելագույնս կհասկանան, կսիրեն ու կգնահատեն: Քիչ հիասթափություններ ապրես եւ քիչ նեղվես: Ցանկանում եմ ստեղծագործական մտքի մեծ թռիչք, որպեսզի ունենաս նորանոր ձեռքբերումներ: Թող քեզ մշտապես ուղեկցեն հաղթանակները, լավ մարդ, լավ ընկեր եւ լավ գործընկեր”:

 
 
Շարունակությունը` այստեղ: