Aroxj.am-ը գրում է.
Մեջքի շրջանում կծկումներ, ցավեր, լարվածության զգացողություն: Այս ամենը մենք կուտակում ենք օրվա ընթացքում համակարգչի առաջ նստած, ողնաշարը կոր դիրքում պահելով, աշխատանքային կամ անձնական կյանքում սթրեսների արդյունքում կամ սխալ կեցվածքի հետևանքով: Այս ամենից հնարավոր է ազատվել ոչ միայն հակադեպրեսանտների, հատուկ միջոցների, հոգեբանների ու մեդիտացիաների միջոցով, այլ նաև պարզ վարժություններով, որոնք կուղղեն մեջքը, կվերացնեն կծկումները ու լարվածության զգացողությունը:
Aroxj.am-ը բազմիցս անդրադարձել է (տես հոդվածի վերջում Այս թեմայով բաժնի հղումները) լարվածությունը թուլացնելու ու մեջքի շրջանում ցավերն ու կծկումները վերացնելու ճանապարհներին: Այս անգամ մենք առաջարկում են կրկին դյուրին կատարվող, բայց արդյունավետ վարժությունների մեկ այլ ցանկ, որոնք կնպաստեն սթրեսի վերացմանն ու մեջքի ցավերի մեղմացմանը: Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում այդ 5 վարժությունները:
Վարժություն 1
Պառկում եք հատակին, թիակների տակ դնում եք ոչ շատ մեծ բարձ , պարանոցը ուղիղ դիրքում: Ոտքերը պետք է դեպի դուրս բացված լինեն, իսկ կրուկները միմյանց հպված: Այս դիրքում հանգստացրեք շնչառությունը և մնացեք 2-3 րոպե:
Վարժություն 2
Նստեք ծնկների վրա, ոտքի թաթերը դեպի դուրս: Ոտքերով ու ձեռքերով գրկեք հատակին դրված բարձը, գլուխը դեպի աջ, ապա դեպի ձախ: Յուրաքանչյուր ուղղությամբ շրջվելով 2-3 րոպե մնացեք այդ դիրքում:
Շարունակությունը` այստեղ: