Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շատերի նման նույնպես հետևել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես էլ շատերի պես դիտում էի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը…

 

Ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում որոշ պարտություններ իրենց փառքով չեն զիջում մեծ հաղթանակներին…


Համբերատար սպասել քո ժամին՝ չչարանալով հաղթածների հանդեպ. ահա սա էլ թող լինի այսօրվա իմ կարգախոսը»: