Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով մոծակի խայթոցի հետեւանքը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վարդագույն գլխարկ է կրում եւ նուրբ շպարով է։ «Կյանքում էլ է էսպես։ Մոծակի նման փոքր ու անվնաս թվացող մարդիկ կան. խայթում են հենց այն ժամանակ, երբ բացարձակ չես սպասում: Հետո մի քիչ «խուտուտ» է գալիս, բայց կարճ ժամանակ անց անհետանում ու մոռացվում են ե՛ւ այդ մարդիկ, ե՛ւ նրանց խայթոցները»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։