Bravo.am-ը գրում է.

 

 

Տասնյակ կինոռեժիսորներ, դերասաններ, թատերական գործիչներ, երաժիշտներ, կինոքննադատներ, նաեւ ՀՀ կառավարության անդամներ երեկ` հուլիսի 13-ին, անցան Ազատության հրապարակում տեղադրված կարմիր գորգով` մասնակցելու 11-րդ “Ոսկե ծիրան”-ի բացման պաշտոնական արարողությանը:

 
"Ոսկե ծիրան"-ի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը
 


Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր կինոսերներով. հանդիսականները տեղավորվել էին ոչ միայն նստատեղերին, այլեւ աստիճաններին: Կինոփառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը բեմից ազդարարեց` “Ոսկե ծիրանը” սկսվում է նոր ծրագրերով, նոր ցանկություններով ու ֆիլմերով.“Նախորդ տարի տոնեցինք 10-ամյակը եւ այսօր սկսում ենք նոր թվից`11-ից: Հաջողություններ չէինք ունենա, եթե չլինեին մարդիկ, ովքեր օգնել են մեզ այսքան ժամանակ: Ներկայացված ֆիլմերը բազմաժանր են. հասցրեք դիտել ե՛ւ առավոտները, ե՛ւ կեսօրին, ե՛ւ գիշերները”:

Միջազգային 11-րդ կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին եւ մի շարք հատուկ ծրագրերով կպատվի լեգենդար արվեստագետի հիշատակը: Բացմանը հյուրերին ներկայացվեց Փարաջանովի թեմաներով “Սպիտակի մեջ” գեղարվեստական ինստալիացիոն ծրագիրը` իրականացված իտալացի արվեստագետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիեռոյի գեղարվեստական ղեկավարությամբ:

 

Շարունակությունը` այստեղ: