Իրանցի հայտնի ռեժիսոր Ասաշգար Խալիլին պատրաստում է նոր ներկայացում, որտեղ երաժշտական բոլոր հատվածները կատարելու է Թեհրանում գործող հայկական երգչախումբը:


Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, վկայակոչելով Iran daily-ն, ներկայացումը կոչվում է «Օլիվեր Թվիսթ»` ստեղծված Չարլզ Դիքենսի համանուն ստեղծագործության հիման վրա:

 

Խալիլին նշել է, որ ներկայացման երաժշտության հեղինակը Աշխան Ֆարամարզին է: «Կարծում եմ հայկական երգչախումբը լավագույն կերպով կներկայացնի այդ ստեղծագործությունը: Նրանք յուրահատուկ ձայնային տվյալներ ունեն և շատ պրոֆեսիոնալ են»,- ասել է Խալիլին:

 

Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 22-ին, «Հաֆեսա» թատրոնում: Այն կցուցադրվի մինչև օգոստոսի 22-ը: