Bravo.am-ը գրում է.
Հասմիկ Կարապետյանն այս տարի ծննդյան օրն առանձնահատուկ է անցկացրել, իսկ պատճառն, իհարկե, սիրելիի` երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Քիրմիզյանի ներկայությունն է եղել:): Երգչուհին BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում պատմել է ոչ միայն տարեդարձի անակնկալների, այլեւ իր հոգեվիճակի, նոր բնակարան տեղափոխվելու եւ այլ նորությունների մասին:
Ինչպես նախորդ մի քանի տարին, այս անգամ էլ խնջույք ու տոնակատարություն չէի նախատեսել, պարզապես ընտրյալիս եւ արտերկրից ժամանած մեր ընկերների հետ այցելեցի երեւանյան ժամանցի վայրերից մեկը: Ուղիղ կեսգիշերին մատուցողներն ինքնատիպ տորթ բերեցին, մոմը փչեցի, եւ ամբողջ փաբը հասկացավ, որ իմ ծննդյան օրն է:): Այնուհետեւ 3 ժամից ավելի անդադար պարում էինք ակումբում, հետո էլ երգեցի կարաոկեում, ինչը հազվադեպ է պատահում: Մինչեւ լուսաբաց տոնեցինք տարեդարձս:
Շանթը շատ ուշադիր է. նա առանց առիթի էլ հաճախ է ծաղիկներ նվիրում: 2014-ի հուլիսի 4-ն ինձ համար ոգեւորիչ ու պատմական դարձավ, քանի որ նախորդ տարիներին ծննդյանս օրը միայնակ էի դիմավորում: Փառք Աստծուն, այս անգամ ամեն ինչ ներդաշնակ էր: Երբ կողքիդ կա մարդ, ով քեզ շատ-շատ է սիրում եւ հանուն քեզ պատրաստ է ամեն ինչի, առանց որեւէ տոնակատարության տարեդարձդ դառնում է լիարժեք:
Շարունակությունը` այստեղ: