Երեկ 33-ամյա Միրանդա Քերրն իր որդու`3-ամյա Ֆլինի հետ միասին զբոսնում էր Նյու Յորքում: 31-ամյա մոդելը մանուշակագույն ծաղկավոր զգեստով էր, որի հետ համադրել էր սև ակնոց և պայուսակ: Նշենք, որ նրա որդին վերջերս մասնակցել էր իր կյանքի առաջին ֆոտոշարքին, որն արվել է "Vogue Australia" ամսագրի համար:
Ամսագրի խմբագրությունը նշել էր, որ փոքրիկ Ֆլինը շատ հանգիստ էր և մեծ հաճույքով էր աշխատում իրենց հետ: Պետք է նշել, որ տղան շատ նման է իր հորը` Օրլանդո Բլումին: