Իսպանիայում 14.5 հազար եվրոյով վաճառքի է հանվել բնակվելու համար հարմարեցված հինգ սենյականոց քարանձավը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին:
Քարանձավային տարածքը Գրանադայի մոտակայքում` Անդալուզիայում գտնվող լեռան մի հատվածն է: Այն պատուհաններ չունի, սակայն լույսը ներթափանցում է բազմաթիվ անցքերի միջոցով: