Քսենիա Սոբչակն ու Մաքսիմ Վիտորգանը ամբողջ աշխարհով մեկ ճանապարհորդում են: Մայիսին զույգը հանգստանում էր Մալդիվյան կղզիներում, հունիսին` Իսրայելում, իսկ ահա այժմ նրանք գտնվում են ԱՄՆ-ում: Ամուսինները հաճախ են իրենց լուսանկարներով կիսվում երկրպագուների հետ: ԱՄՆ-ում Սոբչակին շատ է դուր եկել հատկապես Սան Ֆրանցիսկոն: «Սան Ֆրանցիսկոն շատ հետաքրքիր քաղաք է: Ես սիրահարվել եմ այդ քաղաքին»-, ինսթագրամյան իր էջում գրել է Սոբչակը: