Քանի դեռ Քսենիա Սոբչակը քրտինքը երեսին նկարահանվում է նոր նախագծում, նրա ամուսինը` Մաքսիմ Վիտորգանը, գիշերները այլ կնոջ հետ է անցկացնում: Սոբչակն արդեն մեկ շաբաթ է, որ ապրում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ ժամանել էր Տնտեսական ֆորումի մասնակցելու համար: Նա յանտեղ կմնա ևս  մի քանի օր` նկարահանվելու համար նոր նախագծում, որի մասին նա գերադասում է դեռևս չխոսել: Ինսթագրամի իր միկրոբլոգում նա լուսանկարներ է տեղադրել, որոնցից պարզ է դառնում, որ իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարում: Սոբչակն ասես Տուրգենևի հերոսուհիներից լինի` մաքուր և անմեղ, առանց դիմահարդարման, գանգուրներով և մազերի մեջ` ծաղիկներ: Հաղորդավարուհու մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ նկարահանումները նրանից շատ էներգիա և ժամանակ են խլում: Քանի դեռ հայտնի հաղորդավարուհին երազում է քնելու մասին, նրա ամուսինը գիշերներն անցկացնում է այլ կնոջ հետ, ընդ որում` այնպիսի կնոջ, ում հետ Քսենիան բավականին լարված հարաբերությունների մեջ է: Դերասանի զուգընկերուհին այս անգամ Մարիա Կոժևնիկովան է, ում զվարճալի լուսանկարները քսենիան արդեն մի քանի անգամ հրապարակել է Թվիթերում` ծաղրական բնույթի մեկնաբանություններով: Ի տարբերություն կնոջ, Մաքսիմ Վիտորգանը և Կոժևնիկովան միմյանց լավ են հասկանում: Դերասանը նույնիսկ Ինսթագրամի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում նրանք միասին են և ներքևում թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Ստիպված եմ խոստովանել...առավոտյան ժամը 5:30-ին..արդեն 3-րդ գիշերը` միասին»: Կոժևնիկովան, իր հերթին, որոշել է ետ չմնալ իր գործընկերոջից. «Առավոտյան ժամը 5:30...Ես խոստովանում եմ...այս տղամարդու` Մաքսիմ Վիտորգանի հետ, որի հետ եմ արդեն 3-րդ գիշերը»: Դերասանուհու և պատգամավորի միկրոբլոգի ընթերցողները սկսեցին հետաքրքրվել, թե ինչպես այդ ամենին կարձագանքի Վիտորգանի` գործուղման մեջ գտնվող կինը: Իրենց հուզող հարցերը նրանք սկսեցին տեղադրել հենց Սոբչակի միկրոբլոգում:

 

Ե'վ Վիտորգանը, և' Կոժևնիկովան լարվածության մեջ են պահում այս ամենից դեռևս ոչինչ չհասկացող հետաքրքրասերներին` ոչինչ ճասելով իրենց նոր նախագծի մասին: Ինչպես հայտնի դարձավ` զույգը զբաղված է «Վասիլիսա» կինոնկարի նկարահանումներով, որը եթեր կհեռարձակվի «Россия-1» հեռուստաալիքով:

 

. На снимках со съёмочной площадки телеведущая предстает перед читателями своего блога этакой тургеневской девушкой.

- Второй день с клумбою на голове! – посетовала Ксения на своей страничке в Instagram.

- 5.30 утра. Я признаюсь... с этим мужчиной – Максимом Виторганом - коротаю уже третью ночь.  - подписала кадр Кожевникова.

Как рассказала Маша, искусство фламенко далось ей с огромным трудом.

Изнеможите от умиления! – объявил артист, добавив хэштеги #покаженаневидит #красотищидох..ищи #исладкоигадко.

Кожевникова по ходу действия меняет костюмы и прически: рядом с Виторганом она позирует в белокуром парике.

Ночные съёмки даются Максиму с трудом. Судя по недавнему "селфи" актера, он даже схуднул.