ESem.am-ի ընթերցողները տեղյակ են, որ դերասան Կարո Հովհաննիսյանը ծառայում էր Հայոց բանակում: Հունիսի 28-ին նա զորացրվել է: Երևանում ծառայած դերասանի խոսքով՝ բանակային կյանքն իր համար շատ հետաքրքիր է եղել՝ լի դժվարությունններով ու փորձություններով: «Լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ շփումս հաստատ կշարունակվի. նրանց հետ այնպիսի կյանք եմ ապրել, որը միայնակ անցնելը շատ դժվար է»,- ասաց նա:
Կարոն չի կարծում, թե Երևանում ծառայելը հեշտ է: «Ծառայությունն իր մեջ հեշտ բան չունի: Ճիշտ է, սահմանի ծառայությունը լրիվ այլ է, ես դա գիտեմ, այնտեղ կյանքի խնդիր կա և բարդությունը համեմատելու չէ, բայց մենք էլ թիկունքն ենք: Մենք էլ միշտ պատրաստ ենք, որովհետև եթե պահը եկավ, երկրորդը մենք ենք»,- ESem.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:
Զորացրվելուց հետո նա առաջինը տուն է գնացել՝ հարազատների մոտ: «Թեև ընտանիքիս հաճախ էի տեսնում, բայց ամենաշատը նրանց էի կարոտել: Չեմ պատկերացնում, որ կարող էի այլ տեղ գնալ»,- ասաց Կարոն ու հավելեց, որ զորացրվելուց հետո հավաքույթներ մեջ է:)
Ծառայության առաջին ութ ամիսներին դերասանը նկարահանվել է «Դժվար ապրուստ» սերիալում: Նա նշեց, որ ցանկանում է շարունակել աշխատել իր մասնագիտությամբ՝ որպես կինոռեժիսոր և որպես դերասան: Կարոյի խոսքով՝ արդեն իսկ ունի առաջարկներ, որոնք քննարկում է, սակայն առայժմ չի ցանկանում մանրամասնել դրանք, քանի որ հստակ չէ: