Այսօր երգչուհի Լանա Խաչատրյանի տարեդարձն է, ով երկու օր առաջ մայրացել է և այսօր դեռ Էրեբունի բժշկական կենտրոնում է: Լանայի և Տիգրանի առաջնեկը լույս աշխարհ է եկել հունիսի 29-ին: Ծնողները փոքրիկին տվել են Նունե անունը:
«Արդեն մեկ շաբաթ է, սպասում էինք բալիկի ծննդին»,- ESem.am-ի հետ զրույցում ոգևորությամբ ասաց Լանայի ընկերուհին` երգչուհի Անահիտ Շահբազյանը, ով արդեն հասցրել է տեսնել բալիկին: Երգչուհուց տեղեկացանք, որ մայր ու աղջիկ իրենց շատ լավ են զգում:)
«Շատ սիրուն աղջիկ է մեր փոքրիկ Նունեն: Չնայած դեռ 1 օրական էր, աչուկները համարյա չէր բացում, սակայն երևում էր, որ Լանայի նման գեղեցիկ ու նուրբ է»,- ասաց Անահիտն ու հավելեց, որ նորաթուխ մայրիկը շատ հոգատար և քնքուշ է բալիկի նկատմամբ: «Ինչքան էլ մեզ հետ խոսեր, իրեն հարցեր տայինք, չէր շեղվում, շատ ուշադիր էր պուճուրի հանդեպ»,- ավելացրեց նա:
Անահիտից իմացանք, որ Լանային դուրս կգրեն այսօր կամ վաղը:
ESem.am-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին ու անհոգ մանկություն մաղթում փոքրիկ Նունեին:
Ուրախալի լուրը` Ամալյա Հովհաննիսյանի