esyes.am-ը տեղեկացրել է, որ Տիկնիկային թատրոնի դերասան Մուրադ Նադիրյանն ամռանը երկրորդ անգամ հայր կդառնա: Երեկ' օգոստոսի 15-ին, ծնվել է դերասանի և կնոջ' նույն թատրոնի դերասանուհի Աննա Խաչատրյանի երկրորդ բալիկը: Մեզ հետ զրույցում Մուրադը նշեց, որ իրենց դուստրը նախանշված ժամանակից շուտ է ծնվել. «Առավոտյան կինս հերթական զննմանն էր գնացել: Հիվանդանոցից զանգահարեց և տեղեկացրեց, որ մնալու է այնտեղ և շուտով կծնվի մեր աղջիկը»:

Զույգի' 3.4 կգ քաշով և 48 սմ հասակով աղջիկը ծնվել է Շենգավիթ բժշկական կենտրոնում: Մուրադի ցանկությամբ փոքրիկին Մանանա են անվանել: «Աղջիկս ինձ համար Աստծո տված հրաշք է, դրա համար էլ որոշել եմ նրան Մանանա անունը տալ»,-esyes.am-ի հետ նախորդ զրույցում նշել էր դերասանը, իսկ մեր շնորհավորանքը ընդունելիս ասաց, որ իր Մանանան իսկական հրեշտակ է:)
Ըստ դերասանի' փոքրիկ Մանանան իրեն է նման. «Ասում են հատկապես քիթն ու բերանն է ինձ նման: Մի քիչ մեծանա, ավելի հստակ կերևա, թե ում է նման»: Մուրադի փոխանցմամբ' կինն իրեն շատ լավ է զգում, իսկ ինքն ուրախալի լուրը լսելուց հետո ընկերների, հարազատների ու բարեկամների հետ այնպես է նշել ուրախությունը, որ առավոտվանից խելքի չի գալիս :)

Հիշեցնենք, որ 2009 թվականի հուլիսի 17-ին ամուսնացած այս զույգի առաջնեկը տղա է' երկու տարեկան Գևորգը:
esyes.am-ը շնորհավորում է զույգին, իսկ փոքրիկին բարի գալուստ մաղթում:)

Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը