Aroxj.am-ը գրում է.

 

Մեր մարմինն ու օրգանիզմը հաճախ մեզ ուղարկում են ազդակներ, որոնք հուշում են, որ մենք ունենք թաքնված առողջական խնդիրներ: Երբեմն դրանք կարող են ունենալ այլընտրանքային բուժման ձև: Aroxj.am-ը ներկայացնում է, թե որոնք են այդ ազդակները և երբ է պետք դիմել մասնագետի օգնությանը:

1.Գլխապտույտ նստած տեղից կտրուկ վեր կենալու ժամանակ


Այսպիսի դեպքերում հնարավոր է, որ օրգանիզմը ջրազրկվել է  կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով: Դա առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը: Այս երևույթը հանդիպում է հիմնականում արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց շրջանում:


Ինչ է պետք անել- Շատ հեղուկ խմեք և փորձեք դանդաղ բարձրանալ: Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե գլխապտույտը շարունակվում է և դուք մշտապես թուլություն եք զգում:

 

2.Թևատակին հայտնվում է փոքրիկ ուռուցք


Երբեմն դա կարող է առաջանալ ֆիլլիկուլինի կամ ավշային հանգույցի բորբոքումից, օրինակ ինֆեկցիայից:
Ինչ է պետք անել- Տաք կոմպրես դնել, տաք պահել մի քանի օր և հետևել վիճակին: Մեկ շաբաթվա ընթացքում այն պետք է անցնի:


Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե ուռուցքը արդեն երկար ժամանակ գոյություն ունի, և այն սկսում է ձեզ անհանգստացնել, դառնում է կարմիր կամ ցավում է:

 

Շարունակությունը` այստեղ: