Life.panorama.am-ը գրում է.

 

Բոլորն էլ սիրում են քաղցրեղեն, սակայն շատերն ունեն մտավախություն քաղցրեղենի վնասակար հետևանքների, մասնավորապես գիրանալու կապակցությամբ: Այդ առումով դիետոլոգներն առաջարկում են հետևյալ խորհուրդները:

 

Շոկոլադ: Այս հակասթրեսային միջոցը ակնթարթորեն բարձրացնում է մարդու տրամադրությունը: Շոկոլադի ազդեցությունը ինքնաներշնչանք չէ, այն իսկապես պարունակում է «երջանկության հորմոն»՝ սերոտոնին: Բացի այդ շոկոլադը չի պարունակում խոլեստերին, հակաթթվային է, օգտակար է հիշողության և ուղեղի աշխատանքի համար: Այն պարունակում է երկաթ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, կալցիում, լեցիտին, PP և B խմբի վիտամիններ: Որպեսզի շոկոլադը իսկապես օգտակար ազդեցություն թողնի, անհրաժեշտ է օրական օգտագործել 20-30 գրամից ոչ ավել (100 գրամանոց շոկոլադե սալիկի մեկ երրորդը): Խորհուրդ է տրվում նախընտրել ոչ թե կաթնային, այլ սև շոկոլադ:

 

Մեղր: Այս բարիքը վիտամինների, միկրոտարրերի և օգտակար կենսաբանական տարրերի պահեստ է: Մեղրը ունիվերսալ պոլիվիտամինային միջոց է, որն ունակ է ամրապնդել առողջությունը՝ նորմայի ցանկացած շեղումների դեպքում: Այն բարձրացնում է էներգետիկ մակարդակն ու կենսունակությունը: Պատահական չէ, որ հնում օլիմպիական մարզիկների սննդակարգում մեծ տեղ է հատկացվել մեղրին: Սակայն հարկ է իմանալ, որ օգտակար հատկություններ ունի միայն բնական մեղրը, որը տեխնոլոգիական վերամշակման չի ենթարկվել: Օրական խորհուրդ է տրվում օգտագործել 1-2 թեյի գդալի չափով մեղ:

 

Շարունակությունը` այստեղ: