Ելակը հոգ է տանում աչքերի տեսողության, ուղեղի նորմալ ֆունկցիայի համար, իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում է արթրիտը, հոդատապը և սրտի հիվանդությունները:
Ելակի ամենօրյա օգտագործումը կանխում է քաղցկեղի բջիջների հետագա զարգացումը:
Ելակի մանրաթելը, ֆոլիաթթուն և հակաօքսիդանտներն ու ֆլավոնոիդները կրճատում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ելակի մեջ առկա վիտամին B ընտանիքի անդամներն ամրացնում են սրտի մկանները և նպաստում սրտի աշխատանքի բարելավմանը:
Ուղեղի և նյարդային համակարգի ծերացման հետևանքով մարդիկ կորցնում են հիշողությունը և մարմնի շարժումների ակտիվությունը: Ելակը հարուստ է նաև յոդով, որը պատասխանատու է նյարդային համակարգի և ուղեղի նորմալ ֆունկցիայի համար:
Ֆոլիաթթուն կանխում է արատավոր երեխաների ծնունդը: Վիտամին C-ն պայքարում է ինֆեկցիաների և մրսածության դեմ: