Bravo.am-ը գրում է.
Տարեսկզբին հայտնեցինք Լանա Խաչատրյանի հղիության լուրը` նշելով, որ նոր կարգավիճակը շատ է սազում ապագա մայրիկին եւ էլ ավելի հրապուրիչ է դարձրել, իսկ այսօր արդեն ներկայացնում ենք նրա` կլորացած փորիկով առաջին լուսանկարները:):
Երգչուհին մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ իր կյանքի այս գեղեցիկ փուլում ժամանակավորապես դադարեցրել է երաժշտական գործունեությունը, վարում է հղիներին հատուկ կենսակերպ, զբաղվում է ինքնակրթությամբ եւ հաճախ զբոսնում է: Հենց այդ զբոսանքներից մեկի ժամանակ էլ BRAVO.am-ը լուսանկարել է նրան:
Ի դեպ, Լանան առաջին անգամ բարձրաձայնել է նաեւ երեխայի սեռը.“Աղջիկ եմ ունենալու:): Անունը ես եւ ամուսինս ենք որոշել, բայց դեռ չեմ բարձրաձայնի, քանի որ այն անակնկալ է լինելու մեր մտերիմների եւ ընկերների համար”:
Շարունակությունը` այստեղ: