Լուիզա Ղամբարյանը երեկ Երեւանի ակումբներից մեկում տոնել է ծննդյան տարեդարձը: Կանացի եւ անչափ կենսուրախ դերասանուհուն 36-ամյակի առթիվ շնորհավորելու էին եկել Լուիզա Ներսիսյանը, Անի Երանյանը, Դիանա Գրիգորյանը, Լիկա Սալմանյանը, Իռեն Աբելյանը, Ագնեսա Շահնազարյանը, Տաթեւիկ Ադումյանը եւ շատ ուրիշներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

 
Անուշկա Մարգարյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Լիկա Սալմանյանը
 


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ վերջին տարիներին իր ծննդյան օրը` հունիսի 15-ին, միշտ ելույթ է ունենում, այս անգամ էլ ներկայացման ավարտին հաճելիորեն զարմացել է. “Խոնարհումից հետո գլուխս բարձրացրի եւ տեսա, որ երկրպագուներս բեմ են բարձրացնում տորթ, ծաղիկներ եւ խնամքով պատրաստված պատվոգիր` արժանացնելով “Բեմի թագուհի” կոչմանը: Շատ շոյվեցի նրանց վերաբերմունքից ու ջերմությունից”:

 
Լուիզա Ղամբարյանը, Դիանա Գրիգորյանը եւ Ագնեսա Շահնազարյանը
 


Լուիզային անակնկալ են մատուցել նաեւ ամուսինն ու դուստրը.“Երբ հասա տուն, բոլոր լույսերն անջատված էին, քայլեցի դեպի հյուրասենյակ, որտեղ “թաքնված”  հայր ու աղջիկ անակնկալի բերեցին ինձ իրենց բացականչություններով եւ շնորհավորանքներով: Գաբիի պատրաստած սեղանն աննկարագրելի անկեղծ ու մանկական էր. օգտագործել էր ձեռքի տակ ընկած ամեն բան:)”:


Շարունակությունը` այստեղ: