Aroxj.am-գրում է.

Ինչը ինչի հետ չի կարելի ուտել


Շատերը գիտեն, թե ինչ կարող է պատահել, օրինակ աղի վարունգ ուտելուց հետո կաթ խմելու արդյունքում: Մասնագետները, սակայն, դեռևս չգիտեն, թե որն է այդ երկու մթերքների անհամատեղելիության պատճառը: Այնուամենայնիվ այսպիսի դեպքերում դրանց պատճառներն այնքան էլ էական չեն. Պետք է լինել տեղեկացված և չվտանգել առողջությունը: Յուրաքանչյուր ազգություն ունի իր սննդատեսակների համատեղելիության և անհամատեղելիության մասին արգելքները, քանի որ խոհանոցները շատ տարբեր են:

 


Aroxj.am-ը ներկայացնում է անհամատեղելի սննդատեսակների ցանկը


1.Օսլա և թթու: Օրինակ տոմատն ու նարինջը ցանկալի չէ ուտել իրար հետևից, քանի որ արդյունքում քիմիական ռեակցիա է առաջանում, բացի այդ մթերքներն այս դեպքում կորցնում են իրենց օգտակարությունը և անիմաստ ծանրաբեռնում են ստամոքսը:


2.Վատ արդյունք է տալիս գազավորված ջուր խմելուց հետո կաթնային ըմպելիքի օգտագործումը:Այդ դեպքում ստամոքսը վերածվում է փոքրիկ <<քիմիական գործարանի>>: Երևի թե հասցրել եք տեսնել, թե ինչ է տեղի ունենում կոկա կոլան կաթի հետ խառնելու արդյունքում:


3.Ոչ այնքան հետաքրքիր, բայց շատ վնասակար ազդեցություն է ունենում միրգը տարբեր տեսակի ուտեստներից հետո ուտելու արդյունքում: Շատերն են ուտում օրինակ աղցան, հետո տաք ուտեստ, հետո քաղցրավենիք և միրգ: Տաք ուտեստից հետո առնվազն 30 րոպե է անհրաժեշտ, որից հետո կարելի է միրգ ուտել, հակառակ դեպքում միրգը սկսում է, այսպես ասած փտել ձեր օրգանիզմում: Շատ տհաճ զգացողություններ կունենաք, եթե կարողանաք տեսնել, թե ինչ է իրականում կատարվում ձեր օրգանիզմում այդ ժամանակ:


4.Հյութեղ խնձորը, տանձը, խաղողը, ծիրանըև ձմերուկը, հատապտուղները չի կարելի ուտել սպիտակուցով հարուստ սննդատեսակներից հետո՝ միս, ձուկ, սունկ, հավկիթ:

 

Շարունակությունը` այստեղ: