Պարզվում է, որ սննդակարգը ուղղակի ազդեցություն ունի մարդու հոգեկան աշխարհի վրա: Կան մթերքներ, որոնք կարող են նպաստել հոգեբանության հետ կապված խնդիրների առաջացմանը:
Խոսքն, առաջին հերթին, մսի և շոկոլադի մասին է: Իհարկե, այս մթերքները կարող են վտանգավոր լինել միայն չափազանց շատ օգտագործելու դեպքում: Եթե այս մթերքները չափավոր օգտագործվեն, դրանք վտանգավոր լինել չեն կարող:
Գիտնականները նաև պնդում են, որ հոգեկան խնդիրներ ավելի հաճախ ունենում են այն մարդիկ, ովքեր յուղոտ և քաղցր սնունդ են նախընտրում: Նման մթերքները գրգռում են նյարդային համակարգը: