ESem.am-ի ընթերցողները տեղյակ են, որ տևական դադարից հետո «Թիվ 5» խմբից հայտնի Ալբերտը կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է երիտասարդ ռեփեր Գև NC-ի հետ զուգերգի հիման վրա:
«Գնա, գնա» կոչվող երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է. ռեժիսորը Վահե Համբարձումյանն է: Երեկ երևանյան ժամանցի վայրերից մեկում կայացավ տեսահոլովակի շնորհանդեսը, որին ներկա էին ստեղծագործական թիմն ու նրանց ընկերները:
Շնորհանդեսն ուղեկցվեց քննարկումով, որի ժամանակ ներկաները հայտնեցին իրենց կարծիքը տեսահոլովակի մասին: «Եթե չեմ սխալվում, ոչ ոք նման բան չէր արել: Ես աշխատեցի, որպեսզի ընկերներս կարողանան անկեղծ քննարկել և քննադատել տեսահոլովակը ու ստացա ինձ հուզող պատասխանները»,- ESem.am-ին ասաց Ալբերտը:
Խոսելով քննարկման արդյունքի մասին` նա ընդգծեց, որ իր համար կարևոր է ընկերներից յուրաքանչյուրի կարծիքը: «Ես հաշվի եմ նստում բոլոր կարծիքների հետ,- ասաց երգիչը ու նշեց, որ աշխատանքը շատ չի քննադատվել, -հիմնականում բոլորը հավանել էին թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը: Ընկերներս շատ ուրախ էին, որ ես դեռ երգում եմ՝ նորություն ու թարմություն կա»:
Ալբերտը լսարանից սպասում է դրական արձգանքների՝ հաշվի առնելով, որ թրեյլերի տարածումից հետո դրական կարծիքներ է լսել:
Առաջարկում ենք Ձեզ դիտել տեսահոլովակն ու մեկնաբանությունների բաժնում գրել ձեր կարծիքը :)
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը