Tert.am-ը գրում է.

 

Նեպալում մոտ 2.000 մարդ գրկախառնվել է ծառերի հետ՝ այդպես նշելով Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։ Միևնույն ժամանակ նրանք ցանկանում են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, գրում է rosbalt.ru-ն։

 

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամները, ուսանողներ, գրասենյակային աշխատողներ, բուդդայական վանականներ և այլք։ Տոնական ակցիան կայացել է մայրաքաղաք Կատմանդուի պուրակում։ Մասնակիցները մտադիր են ակցիայի լուսանկարները և ձայնագրություններն ուղարկել Գինեսի ռեկորդների հանձնաժողով՝ գրքում գրանցվելու համար։

 

Շարունակությունը՝ այստեղ: