Գերմանացի 41-ամյա մոդել Հայդի Քլումը համաձայնվել է մերկանալ բարեգործության նպատակով: Հայտնի գեղեցկուհին նկարահանվել է "amfARTote" բրենդի նոր պայուսակի գովազդի համար, որի հեղինակը հայտնի մոդելյեր Ժան Պոլ Գոտյեն է:
Ոճային պայուսակը, որի միջոցով մոդելը ծածկում էր իր մերկ մարմինը, հատուկ բարեգործության նպատակով է ստեղծվել: Վաճառված պայուսակներից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է սպիդով հիվանդներին: