Երեկ երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին իրենց օրն ացկացրել են Նյու Յորքում: Չնայած այն խոսակցություններին, որ զույգը ամուսնալուծության շեմին է կանգնած, 32-ամյա Բեյոնսեն անընդհատ ժպտում էր, իսկ նրա վառ գույնի զգեստն ավելի էր ընդգծում իր լավատեսությունը:
Երգչուհին կարմիր ամառային կոշիկներով և սև ու կարմիր պայուսակով էր, իսկ Ջեյ Զին` ջինսով, "Rodarte" բրենդի սպորտային շապիկով և ոսկեգույն վզնոցով: Հիշեցնենք, որ Բեյոնսեն և Ջեյ Զին պատրաստվում են մեկնել Մայամի, որտեղ հունիսի 15-ին համերգային ծրագրով են հանդես գալու: