Վերջերս Հռոմում կայացավ "Ciak Magazine" ամսագրի կազմակերպած մրցանակաբաշխությունը: Մոնիկա Բելուչչին նույնպես հրավիրված էր այդ միջոցառմանը: 49-ամյա գեղեցկուհի Մոնիկան մրցանակի է արաժանացել կինոմատոգրաֆիայում ունեցած իր ներդրման համար: Բելուչչին մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը "Dolce&Gabbana" բրենդի սև դասական զգեստով, բարձրակրունկ կոշիկներով և սև պայուսակով էր:
Իտալական ամսագրի կազմակերպած այս մրցանակաբաշխությունն ամենամյա է և անցկացվում է 1986 թվականից սկսած: "Ciak Magazine" ամսագիրը պարգևատրում է կինոյի ասպարեզում աչքի ընկած լավագույն դերասաններին: Հիշեցնենք, որ Կաննի 67-րդ կինոփառատոնին ներկայացված էր նաև իտալացի ռեժիսոր Ալիչե Ռորվահերայի «Հրաշքներ» ֆիլմը, որի գլխավոր կերպարը մարմնավորել է Մոնիկա Բելուչչին: