ESem.am-ը տեղեկացրել է, որ դերասան, հանդիսավար Հայկ Պետրոսյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին. երեկ կեսօրին փոքրիկը լույս աշխարհ է եկել: Զույգն արու զավակ է ունեցել: 53սմ հասակով ու 4կգ քաշով փոքրիկին ծնողներն Ալեքս անունն են տվել: Հայկի փոխանցմամբ` անունը շատ պատահական են ընտրել: «Երբ իմացանք, որ բալիկ ենք ունենալու, անընդհատ մտածում էինք և՛ աղջկա, և՛ տղայի անվան տարբերակներ: Պատահաբար հիշեցի, որ ժամանակին Ալեքս անունով մի փոքրիկի կնունքի միջոցառումն եմ վարել ու շատ եմ հավանել այդ անունը»,- պատմեց նորաթուխ հայրիկը, ում խոսքով` կինը ևս հավանել է անվան այդ տարբերակը:
Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանը ծնվելուց ժամեր անց տեսել է նրան, սակայն վախեցել է գրկել: «Մինչև հիվանդանոց գնալս, կինս ուղարկել էր փոքրիկի լուսանկարն ու տեսել էի նրան: Պիտի ասեմ, որ մի քանի ժամվա մեջ բավականին փոխվել էր: Երբ տեսա նրան, չհասկացա էլ ինչ կատարվեց հետս: Մինչև հիմա էլ չեմ հասկանում` ինչ է նշանակում պապա լինել»,- ասաց դերասանը և փոխանցեց, որ շատերը փոքրիկին իրեն են նմանեցնում:
Հայկից տեղեկացանք նաև, որ կնոջ ցանկությամբ պատրաստվում է զարդարել իրենց ննջարանն ու փուչիկներ գնել փոքրիկի համար:
ESem.am-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին, իսկ Ալեքսին մաղթում անհոգ մանկություն:
Ուրախալի լուրը` Արևիկ Իսաջանյանի