Գրականության բնագավառում իսպանական մրցանակի՝ Աստուրիայի արքայազնի մրցանակի դափնեկիր է դարձել իռանդացի գրող Ջոն Բենվիլը: Այս մասին հայտարարել է մրցանակի ժյուրին, որը նշել է «արձակագրի ինտելեկտուալ, խորը և յուրօրինակ ստեղծագործությունը», տեղեկացնում է BBC-ն:
Ժոան Միրոյի հեղինակած արձանիկի տեսքով մրցանակի հետ մեկտեղ իռլանդացին կստանա դրամական պարգև՝ 50 հազար եվրոյի չափով, դիպլոմ և կրծքանշան:
Ջոն Բենվիլը 68 տարեկան է: Նա 20 վեպերի ու պատմվածքների ժողովածուների հեղինակ է:
2005 թվականին նա արժանացել է Բուքերյան մրցանակի «Ծովը» վեպի համար: