Արդի արվեստի բնագավառում ամենահեղինակավոր պարգեւներից մեկը՝ Թյոռների մրցանակը, ստացել է իռլանդացի արվեստագետ Դունկան Քեմփբելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին: Հաղթողի անունը հայտարարվել է Լոնդոնի Թեյտ Բրիտանիա թանգարանում:
Քեմփբելը մրցանակն ստացել Է It for Others ֆիլմի համար, որը Շոտլանդիայի կողմից ներկայացվել էր անցյալ տարվա Վենետիկի բիենալեում:
Այս տարի, բացի Քեմփբելից, համառոտ ցուցակ էին մտել Քյարա Ֆիլիպսը, Ջեյմս Ռիչարդսը և Թրիս Վոնա Միչելը: Մրցանակի դափնեկիրը կստանա 25 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 40 հազար դոլար): Մնացած արվեստագետները կստանան 5 հազարական ֆունտ: Այս տարվա անվանակարգորդների գործերը մինչև հունվարի 4-ը կարելի է տեսնել Թեյտի պատկերասրահում:
Թյոռների մրցանակը հանձնվում Է 1984 թվականից: Դրան կարող են հավակնել 50-ից ցածր տարիքի այն արվեստագետները, որոնք աշխատում են Մեծ Բրիտանիայում և ներկայացնում են իրենց գործերը վերջին 12 ամսվա ընթացքում: Տարբեր տարիների մրցանակի դափնեկիրներ են դարձել Դեմիեն Հյոռսթը, Չեպմեն եղբայրները, Անիշ Քապուրը, Մարտին Քրիդը և Ռիչարդ Ռայթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: