Երգչուհի-լրագրող Լիլիթ Բլեյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը. նա դարձել է 36 տարեկան: ESem.am-ի հետ զրույցում հեղինակային երգեր կատարող Լիլիթը պատմեց ծննդյան տարեդարձի անակնկալ կազմակերպման, ստացած նվերների մասին:

 

Լիլիթն այս տարի մտադրված չի եղել ծննդյան տարեդարձ կազմակերպել, իսկ օրն անակնկալ շնորհավորանքով է սկսվել: «Առավոտ շուտ ինձ ծաղիկներ էր ուղարկել փոքր քույրս` ապագա օպերային երգչուհի Շուշանը, ով այժմ Վիեննայում է սովորում»,-ասաց երգչուհին:

 

 

 

 

Լիլիթի խոսքով` անցյալ տարի 35-ամյակն այնքան մանրակրկիտ մտածված ու լավ է նշել, որ այս մեկ տարվա ընթացքում տպավորությունները չէին խամրել: «Մեծ միջոցառումներ, սեղաններ ու ֆորմալ առիթներ չեմ սիրում: Ավելի շատ փորձում եմ ամեն օրս ուրախ անցկացնել»,-նկատեց երգչուհին, ով անկախ մտադրությունից ընկերների պատրաստակամության շնորհիվ անակնկալ ծննդյան տոն է ունեցել: «Նրանք ցանկանում էին շնորհավորել ինձ ու որոշեցինք գնալ որևէ գարեջրատուն` նշելու 36-ամյակս»,-հավելեց Լիլիթը:

 

 

 

 

Ըստ նրա` բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ է ստացել, իսկ օրն ավարտել է լավ տրամադրությամբ: Խոսելով ծննդյան տոնի կապակցությամբ ստացած նվերների մասին` Լիլիթը նշեց, որ ամեն տարի ամուսնու ծնողների կողմից հետաքրքիր գրքեր է նվեր ստանում, իսկ հայրն իրեն ծաղկամանով ծաղիկներ է նվիրում: «Շատ եմ սիրում նաև հետաքրքիր զարդեր, ամեն տարի ինձ նվիրում են այդպիսիք, ընկերներս էլ փոքրիկ հոլովակներ են պատրաստում երգերիս հիման վրա: Այս տարի ևս մեկ անգամ հասկացա, որ ինձ սիրող մարդիկ շատ են, պարզապես ծննդյանս օրն առիթ էր, որ բոլորն ասեին այդ մասին»,-եզրափակեց երգչուհին:

 

ESem.am-ը շնորհավարում է Լիլիթին  և մաղթում անձնական ու ստեղծագործական հաջողություններ:

 

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը