Ռոյա Սոբերի Նեջատ Նոբախտիին իրանական իշխանությունները մեղադրում են պետական դավաճանության մեջ` ազգային անվտանգությանը վերաբերող հարցերը հրապարակելու համար: Ինչպես հաղորդում է վկայակոչելով The Telegraph-ը` 47-ամյա բրիտանուհուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման` Facebook-ում գրառում թողնելու համար: Ռոյա Սոբերին և նրա ամուսինը վերջին վեց տարին ապրել են Մեծ Բրիտանիայում: Նրանք երկքաղ աքացիներ են: Անգլիայում ապրած ժամանակաշրջանում Ռոյա Նոջերին, Facebook-ում գրառում է թողել, որ «չէր ցանկանա ապրել Թեհրանում, քանի որ այնտեղ մարդկանց իրավունքները չեն պահպանվում, քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալում են, իսկ այլակարծության համար դատապարտում ազատազրկման»: Հենց այս գրառումն էլ դարձել է ճակատագրական:
2013թ. հոկտեմբերին Ռոյա Սոբերին ամուսնու հետ եկել է Իրան, որպեսզի այցելի ամուսնու բարեկամներին: Շիրազի օդանավակայանում նրան ձերբակալել են ու տարել ոստիկանություն: Ոստիկանությունում նրան տեղեկացրել են, որ նա ազգային անվտանգության գաղտնիքներ է բացահայտել, ինչը համարվում է պետական դավաճանություն: Բրիտանական կողմն արդեն հայտնել է անհանգստություն, սակայն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով Լոնդոնդը չի կարողանում միջոցներ ձեռնարկել իր քաղաքացու շահերը պաշտպանելու համար: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա երրորդ սկանդալային ձերբակալումն է Իրանում:
Մեկ շաբաթ առաջ էլ ոստիկանությունը ձերբակելել էր 6 երիտասարդների, ովքեր ԱՄՆ հայտնի երգիչ Ֆարրել Ուիլյամսի «Happy» երգի տալ պարել և տեսահոլովակը ցուցադրել էին համացանցում: Ավելի ուշ նրանց ազատ արձակեցին: