Դերասան Արսեն Լևոնյանը երեկ դարձել է 25 տարեկան: «Կեսգիշերից սկսած շատ խմել եմ»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց հոբելյարը, ում փոխանցմամբ` կեսգիշերին ռեստորանում է եղել, որտեղ էլ ընկերների ու եղբայրների հետ նշել է ծնունդը: Նրանցից շնորհավորանքներ ստանալուց հետո` գիշերը ժամը 4-ին գնացել են Պանթեոն` պապիկի գերեզմանին: «Ես, եղբայրս` Խորեն Լևոնյանը, մյուս եղբայրս` Խորեն Աբրահամյանը, և ընկերներս` Դավիթ Մարդյանն ու Նիկոլայ Եղիազարյանը, գնացինք պապուս մոտ, որովհետև այդ անունը շատ մեծ է եղել մեր ընտանիքում»,-ասաց դերասանը և հավելեց, որ հարգանքի տուրք մատուցելն ավանդույթ է իրենց տանը:
Արսենից տեղեկացանք, որ ծննդյան օրն աշխատանքի ու նկարահանման չի եղել. «Ընկերներիս ու հարազատներիս հետ ուրախությունը շարունակել ենք մի լավ տեղում:)»:
ESem.am-ի հարցին, թե առաջին շնորհավորանքն ումից է ստացել, Արսենը պատասխանեց. «Իմ սիրած մարդուց»: Դերասանը չմանրամասնեց, թե խոսքն ում մասին է:) Ինչ վերաբերում է տարեդարձի նվերներին, նա նշեց, որ իր ընկերները ճաշակով մարդիկ են ու բավականին հետաքրքիր նվերներ են մատուցում. այս տարվա նվերներից դերասանն առանձնացրեց խորհրդանշական շապիկը, որի վրա 25 է գրված:
25-ամյա Արսենի խոսքով` բավականին հետաքրքիր տարիքում է. մտածում է, որ արդեն մեծ մարդ է դարձել, ինչի համար և՛ տխրում, և՛ ուրախանում է. «Քանի որ զգացմունքային մարդ եմ, տարբեր զգացողություններ ունեմ այսօր»:
ESem.am-ը շնորհավորում է դերասանին ու նորանոր հաջողություններ մաղթում:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը